Արագածոտնի մարզ

250px-Aragatsotn.svgԱրագածոտնի մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Արագածոտնի տարածքը  2753 կմ2 է, իսկ բնակչությունը՝ 141 հազար մարդ։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց Ձորի և Տավուշի մարզերին։ Արագածոտնի մարզի քաղաքներն են Աշտարակը, Ապարանը և Թալինը:

Լոռու մարզ

download

Լոռվա մարզի մարզկենտրոնն է Վանաձորը: Լոռվա մարզում է գտնվում Թեժ լեռը, որի բարձրությունն է 3107մ: Վանաձորից Երևան հեռավորություն է 120կմ է: Լոռու մարզում կան հետևյալ գետերը՝ Ձորագետ, Դևեբեդ, Աղստև, Փամբակ, որի վտակն է Մարց:

imagesԼոռվա մարզում է ծնվել Սոս Սարգսյանը: Սոս Սարգսյանը ծնվել է Ստեփանավան քաղաքում:

imgres

Լոռվա մարզում է ծնվել Հովհաննես Թումանյանը: Հովաննես Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ                                                                                                                                                                                գյուղում:

Պատմում են Թումանյանի մասին…

imgresԴստեր` Նվարդի հուշերից

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

downloadւՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Հովհաննես Հարությունի Աբելյանը հայ դերասան է:

Հովհաննես Թումանյանի ծննդյան հիսնամյակի և իմ բեմական գործունեության երեսունհինգամյակի առթիվ Թիֆլիսի արտիստական ընկերության մեծ դահլիճում կազմակերպված էր շքեղ բանկետ:

Ըստ պապական սովորության ընտրվեց թամադա: Continue reading